Բաժիններ՝

Իսրայելցի զինվորականների ճանապարհին պայթուցիկ սարք է գործել Լիբանանի հետ սահմանին

Լիբանանի հետ սահմանին գտնվող Ուդեյսի բնակավայրի շրջանում Իսրայելի բանակի պարեկային ծառայության ճանապարհին պայթուցիկ սարք է գործել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» լիբանանյան հեռուստատեսությունը:

«Իսրայելի պարեկային ծառայությունն այսօր առավոտյան պայթել է Ուդեյսիի սահմանային բնակավայրի գրավյալ հատվածում», – հայտնում է հեռուստաալիքը:

Նախնական տվյալներով ՝ վիրավորվել է մի քանի իսրայելցի զինվորական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031