«Սյունիքի համայնքների ղեկավարներին բերման ենթարկելը կոնկրետ քաղաքական հետապնդում ու պատվեր էր». Կապանի քաղաքապետ

Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն անընդունելի է համարում Սյունիքի մարզի մի քանի համայնքների ղեկավարներին բերման ենթարկելը։

«Իհարկե, այդ ամենն ինձ համար անընդունելի է, չեմ կարող արդարացնել, քանի որ Սյունիքի համայնքների ղեկավարներին բերման ենթարկելը կոնկրետ քաղաքական հետապնդում ու պատվեր էր։ Առուշ Առուշանյանի ձերբակալությունը եղավ նրա հայտարարությունից անմիջապես հետո։ Նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ համարելուց հետո նաև միջնորդություն ներկայացվեց Մանվել Փարամազյանին ձերբակալելու համար, մի գործի շրջանակներում, որի համար նրան մոտ վեց ամիս հարցաքննության չէին հրավիրել։ Նրան մեղադրանք առաջադրվեց ինչ-որ կեղծ ու շինծու փաստերի հիման վրա։ Այս ամենից երևում է, որ ընդամենը քաղաքական պատվեր է։ Բայց, բարեբախտաբար, կարելի է  ասել, որ մեր այսօրվա արդարադատության համակարգը, դատարանները քաղաքական պատվեր չեն կատարում։  Ինչ վերաբերում է ինձ, ապա մի փոքր բան կա՝ կապված Կապանում ներդրումների հետ, դա կարող են մեծ բան սարքել ու իմ դեմ էլ նույն գործընթացը սկսեն»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս