Արգենտինայի իշխանությունները թույլատրել են ռուսական պատվաստանյութի օգտագործումը
Արգենտինայի պատկան մարմինները թույլատրել են երկրում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացրել է TN հեռուստաալիքը:
Ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակն Արգենտինա տեղափոխելու համար ժամանած ինքնաթիռն այժմ գտնվում է Մոսկվայում: Սպասվում է, որ այն Արգենտինայի մայրաքաղաք կմեկնի հինգշաբթի օրը:
Ավելի վաղ երկրի իշխանությունները թույլատրել էին նաև «Pfizer» պատվաստանյութի օգտագործումը: