Մահացել է բրիտանացի թոփ-մոդել Ստելա Տեննանտը
50 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի թոփ-մոդել Ստելա Տեննանտը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
«Ստելան հրաշալի կին էր և ներշնչանքի աղբյուր բոլորիս համար»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել են մոդելի ընտանիքի անդամերը:
Տեննանտի մահվան հանգամանքերը դեռ չեն նշվում:
Ստելա Տեննանտը ծնվել է 1970թ., Շոտլանդիայում: Թոփ-մոդելի կարիերան Ստելա Տեննանտը սկսել է 1990-ական թվականներին: Նրա լուսանկարները հայտնվել են Vogue և Harper’s Bazaar ամսագրերի շապիկներին: