![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանում երկնաքարի նմանվող օբյեկտ է ընկել
![](https://168.am/wp-content/uploads/2020/12/1038741.jpg)
Չինաստանի Ցինհայ երկրամասում երկնաքարի նմանվող օբյեկտ է ընկել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանի Սեյսմոլոգիական կենտրոնը:
«Այսօր առավոտյան Ցինհայ երկրամասում երկնաքարի նմանվող օբյեկտ է ընկել: Ընկնելու դեպքն արձանագրվել է տեղական ժամանակով 7:25-ին»,- ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում: