«Դուք կարողանո՞ւմ եք դրանց հետ մի օդը շնչել, դուք կարողանո՞ւմ եք ապրել, կարողանո՞ւմ եք գիշերը քնել, ես չեմ կարողանում, վեր եմ թռնում». Արմեն Գրիգորյան

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մասնակցում է ցույցերին, որովհետև հիմա նրա և 17 կուսակցությունների շահերը համընկնում են:

«Շահը մեկն է՝ գործող իշխանությունները պետք է հեռանան և դատվեն: Դրա համար ես այնտեղ եմ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ եթե գործող իշխանությունները հրաժարական չտան, ապա «հրաժարականը նրանց կտա». «Բացատրեմ՝ իրենք շատ են ուզում արյուն թափել, որովհետև Մարտի 1-ով եկած իշխանությունը Մարտի 1-ով է ուզում գնալ: Այդ Մարտի 1-ի առեղծվածը իրենք շատ լավ հասկանում են: Թափված արյունը, ընդ որում՝ ինչքան շատ՝ այնքան լավ, կարող է շեղել իրենց ծախած պատերազմում սպանված երեխաների թեմայից: Շաբաթ օրը Եռաբլուրում նրանք դա էին պատրաստում՝ արյուն, դրա համար փողով իր ժեխին բերել էր: Ընդդիմությունը խուսանավեց և ճիշտ արեց, որովհետև Եռաբլուրում խփոցի չպետք է լիներ: Ընդ որում, մենք գիտենք, չէ՞, որ այդ մարդկանց 70-80 տոկոսը ադմինիստրատիվ ռեսուրսն է՝ 80-90 հազար դրամով ապրող խեղճ մարդիկ, որոնց ասում են՝ արի, թե չէ՝ գործից կհեռացնենք: Դե հիմա դա է, մարդն անտաղանդ է, բան անել չգիտի, հազիվ մի տեղ վեր է ընկել, երկու կոպեկ փող է ստանում, և եթե դուրս մնաց, սոված սատկելու է. դե, ինքն էլ գնում է Նիկոլի կողքին: Կային վճարված հիստերիկներ, ինչը դժվար չէ կազմակերպելը, ուզո՞ւմ եք՝ փողը տվեք, ես էլ բերեմ: Նաև աղանդավորներն էին. մի հատ ճտացնում ես, փողը տալիս ես ղեկավարին, աղանդավորները գալիս են»:

Պրոդյուսերը նկատեց՝ հայկական ազգանունով թուրքերի քանակը, պարզվեց, ահագին շատ է Հայաստանում. «Ով ասում է՝ ղարաբաղցին հայ չէ, Ղարաբաղը Հայաստան չէ, Սյունիքին ասեք՝ թող գնան թուրքերի հետ ապրեն… նրանք թուրք են: Մի քանի հազար նման մարդ հեչի պես կա՝ հոգեկան հիվանդներին հանած: Իսկ ֆեյքերին լրիվ ուրիշ մարդիկ են աշխատեցնում. փողը տալիս են՝ նրանք պոռնկություն են անում: Կապ չունի՝ զոհվածի մայր է, ով է, ինչ ասես՝ գրում են: Ինչի՞ վրա եք զարմանում: Նրանց պետք է դատել: Մարդկանց ցուցակ կա, որոնք ֆեյք են քշում: Այսօր Նիկոլն է նրանց առել, ուզո՞ւմ եք՝ վաղը ես և դուք առնենք: Նիկոլը նրանց տալիս է 2-3 հազար դոլար, հիմա գները թանկացրել են, եկեք՝ 10 հազար դոլար տանք, ասենք՝ գրի այսինչ բանը, պրոբլեմ չի իրենց համար, իրենց համար մեկ է: Ընդ որում, իրենց ղեկավարները տղաներ են, իրենք էլ աղջիկներ են, որ ամբողջ օրը Ինստագրամում են»:

Նրա խոսքով՝ հայ ազգը ստրկացել է, դարձել է ժողովուրդ. «Ընդ որում՝ դա ավելի վաղ է սկսվել: Նախկինների կողմից դա ամենամեծ աղետն էր, որ արեցին այս երկրի հետ. փողով առնում էին մարդկանց: Նրանք կարողանում են առնել անտաղանդ, անբան մարդկանց, որովհետև եթե մարդը տաղանդավոր է, չի համաձայնում: Մնում են անճար, անբան, անտաղանդները: Այդ մարդկանց քաղաքականության մեջ օգտագործում են: Բան չի փոխվել: Իմիջիայլոց, ով այդ վիժվածքի հետ Եռաբլուր էր գնում, հենց այդ մասսան է 5000 դրամ վերցնողը: Վաղը կգա ուրիշ իշխանություն, կապ չունի՝ ով, օրինակ՝ Էրդողանը, կտա լիրայով, էլի կվերցնեն»:

Արմեն Գրիգորյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը մնալու ձև չունի, նա գնալու է. «Դուք կարողանո՞ւմ եք դրանց հետ մի օդը շնչել, դուք կարողանո՞ւմ եք ապրել, կարողանո՞ւմ եք գիշերը քնել, ես չեմ կարողանում, վեր եմ թռնում: Մենք այնպես ենք անում, որ օդը մաքրվի դրանցից: Դրանց իշխանության ամեն վայրկյանը ընդունում եմ՝ իբրև անձնական վիրավորանք: Կամ ես, իմ տեսակը, կամ իրենց տեսակը. հարցն այդպես է դրված, դրա համար իրենք պետք է գնան»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս