Բաժիններ՝

Ավագանին հաստատեց Երևանի 2021թ. բյուջեն. Պարգևատրման ֆոնդը կրճատվել է 50 %-ով

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը մանրամասն ներկայացրեց բյուջեի նախագծով նախատեսված եկամուտներն ու ծախսերը. մասնավորապես, 2021 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 92,420,288.7 հազ. դրամի չափով` 2020 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 107,146,776.5 հազ. դրամի փոխարեն: Ծրագրված եկամուտները գերազանցում են 2019 թվականի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտներին 23.18 %-ով:

Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 30,693,825.7 հազ. դրամ՝ 2020 թվականի համար նախատեսվածից 3,673,576.1 հազ. դրամով ավելի, իսկ 2019 թվականի սեփական եկամուտների փաստացի կատարողականից 5,690,910.2 հազ. դրամով կամ շուրջ 22.76%-ով ավելի: Ծրագրվել է նաև հարկային եկամուտների աճ,  հարկային տուրքերի նախատեսվածից ավելի շատ մուտք, և այլն: Նվազել է քաղաքապետարանի ծախսերի համար նախատեսված սահմանը: Տեղական տուրքերի գծով 2021 թվականին ծրագրվել են 3,184,562.1 հազ. դրամի մուտքեր 2020 թվականին նախատեսված 3,158,395.0 հազ. դրամի դիմաց կամ 26,167.1 հազ. դրամով ավելի, ինչը պակաս է 2019 թվականի փաստացի ցուցանիշից շուրջ 3.69%-ով: Տեղական տուրքերի կազմում համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 2021 թվականի բյուջեի նախագծով կանխատեսվել է 1,422,500.0 հազ. դրամ՝ 2020 թվականին նախատեսված 1,401,500.0 հազ. դրամից 7 21,000.0 հազ. դրամով ավելի, ինչը պակաս է 2019 թվականին փաստացի հավաքագրված ցուցանիշից 7.36%-ով:

Տրանսպորտային համակարգի արդիականացում ծրագրով 4 մլրդ դրամ է նախատեսվել հին տրանսպորտային միջոցները նորերով փոխարինելու համար: Վերելակների հիմնանորոգում և պահպանում ծրագրի իրականացման համար նախատեսվել է 1.145,6 մլն դրամ: Այս գումարից 1 մլրդ դրամը կուղղվի ևս 100 նոր վերելակների ձեռքբերման համար: Աղբահանություն և սանիտարական մաքրում ծրագրով նախատեսվել է 361,5 մլն դրամ: Այն ներառում է նաև նոր՝ հատուկ տեխնիկայի, ինչպես նաև կենցաղային թափոնների տարաների ձեռքբերում: «Կանաչ տարածքների հիմնում և պահպանում» ծրագրով նախատեսվել է 3.750,0 մլն դրամ, որից 350 մլն դրամը նախատեսված է տրանսպորտային հատուկ միջոցների ձեռքբերման համար: Ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման, վերանորոգման և պահպանման համար բյուջեից կհատկացվի 3.826,0 մլն դրամ: Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար էլ նախատեսված է շուրջ 600 մլն դրամ: Պարգևատրման ֆոնդը, ի դեպ, 2021-ի բյուջեով կրճատվել է 50 %-ով. այն կազմում է 1 մլրդ դրամ:

2020թ. ճշտված բյուջեի սեփական եկամուտների նկատմամբ 2021-ի սեփական եկամուտները ավելի են 3.683,5 մլն դրամով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս