ԿԲ-ում ամփոփվել են «Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի» մրցույթի արդյունքները
ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվել են ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի հերթական մրցույթի արդյունքները: Մրցույթին մասնակցելու նպատակով հետազոտական-վերլուծական աշխատանքներ էին ներկայացրել Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 8 ուսանող:
Ուսանողների աշխատանքները գնահատելով, ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ է սահմանել 3 ուսանողի՝ Հայկ Քալանթարյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Դավիթ Մինասյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Անդրանիկ Մարգարյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), համար:
«Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի» մրցույթն անցկացվում է 2003 թ-ից սկսած: Այս ընթացքում կրթաթոշակ է ստացել 104 ուսանող: