Որոշել ենք հեքիաթ պարգևել երեխաներին. Համազգային թատրոնը հյուրախաղերով մեկնում է Արցախ
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի թատերախումբը դեկտեմբերի 22-ին հյուրախաղերով մեկնում է Արցախ:
«Մենք մեկնում ենք Արցախ՝ խաղալու «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մանկական ներկայացումը Արցախի երեխաների համար: Ներկայացումն ամանորյա է. լինելու է նաև Ձմեռ պապ: Որոշել ենք մի փոքր հեքիաթ պարգևել երեխաներին և վերադարձնել նրանց աչքերի փայլը»,- թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում նշում է թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանը, որը մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին:
Նա ընդգծում է՝ պարբերաբար Արցախից մանրամասներ կներկայացնեն բեմադրությունների մասին: