«Փաշինյանը կհեռանա, երբ հաստատի այն քարտեզները, որոնք հիմա գծվում են». քաղաքացի

«Կարիք կա՞ր, որ Փաշինյանն ուղղաթիռով  թռներ-հասներ Սյունիքի մարզ, կարիք կա՞ր այդ կարգի ծախս իրականացնել միայն զրուցելու համար, չէ՞ որ երեք  տարի այդ անթրաշ տղան՝ Նիկոլ Փաշինյանը, միայն զրուցել է»,- 168 TV-ի եթերում, խոսելով երկրում ստեղծված իրավիճակի ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին՝ ասաց այդ պահանջով Հանրապետության հրապարակում ակցիա իրականացնող քաղաքացի Արկադի Գալստյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը պատուհաս է  դարձել բոլորի համար, հետևաբար՝ բոլորի պարտքն է՝ այս պահին միանալ նրա հեռացման պահանջին։

«Սակայն չեմ էլ պատկերացնում, թե  նրանից հետո ով է լինելու վարչապետի պաշտոնին, բայց, թե նրանից հետո ով կլինի, ինձ համար այդքան էլ կարևոր չէ, այս պահին բոլորիս պարտքը պետք է լինի մեկը՝ միանալ Նիկոլ Փաշինյան-Հակոբյան հրաժարական պահանջին»,- ասաց  նա։

Հարցին՝  ե՞րբ կհեռանա Փաշինյանը, քաղաքացին պատասխանեց, թե կհեռանա այն ժամանակ, երբ կատարի իր առաջ դրված պահանջները։

«Մինչև որ հաստատի այդ քարտեզները, որոնք հիմա գծվում են, նա պետք է դրանք հաստատի,  իր տերերը չեն էլ թողնի, որ նա գնա, դեռ պետք է վերջնական շանտղություններն էլ իրականացնի՝ նոր գնա»,- ասաց Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս