Բաժիններ՝

Ռուդ վան Նիստելրոյը ցանկանում է մարզիչ դառնալ

Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը ցանկություն է հայտնել ֆուտբոլ վերադառնալ, սակայն արդեն որպես մարզիչ:

«Մանչեսթեր Յունայթեդում» և Մադրիդի «Ռեալում» փայլուն մրցաշրջաններ անցկացրած հարձակվողը նշել է, որ շարունակում է թեթև մարզումներն ու զբաղվում իր հիմնադրամի աշխատանքներով:

«Ես հետաքրքրությամբ էլ հետևել, թե ինչպես է վարվում Պատրիկ Կլյուվերտը և ցանկություն ունեմ ես էլ նույն կերպ շարունակել»,-նշել է 36-ամյա հոլանդացին:

«Ես դեռ ապրում եմ Իսպանիայում, վայելում եմ իմ ազատ ժամանակը: Առավոտյան մի փոքր մարզվում, իսկ հիմնական ժամանակս անցկացնում եմ իմ հիմնադրամում»,-հավելել է Նիստելրոյը:

Նա նաև նշել է, թե ցանկություն է հայտնել մասնակցելու Հոլանդիայի հավաքականի վետերանների խաղին, որը կայանալու է ամանորի տոներին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս