Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով 28.776 վարակվածներ
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 28 776-ով՝ մինչեւ 2 906 503: Դեկտեմբերի 22-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Նախորդ օրը շտաբը հայտնել էր մեկ օրում 29 350 վարակվածների մասին, ինչը դարձել էր առավելագույնը համավարակի սկզբից ի վեր:
Երկրում հիվանդացության ցուցանիշը վերջին յոթ օրում բարձրացել է մինչեւ 19,3 դեպք յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով:
Ռուսաստանում դուրս գրված հիվանդների թիվը, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիուս է ախտորոշվել, մեկ օրում ավելացել է 24 158-ով: Իսկ ընդամենն ապաքինվել է 2 319 520 մարդ, հայտնել են օպերատիվ շտաբում: Ապաքինվածերի բաժինը մնացել է վարակվածների ընդահնուր թվի 79,8 տոկոսի մակարդակում:
Ռուսաստանում կորնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 561-ով՝ մեկ օր առաջվա 493-ի դիմաց:
Ընդամենը վարակից մահացել է 51 912 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) աճել է մինչեւ 1,79 տոկոսի մակարդակ, հետեւում է շտաբի տվյալներից: Մեկ օրում կոոնավիրուսով վարակաման 7 237 նոր դեպք են արձանագրել Մոսկվայում:
Ընդամենը համավարակի սկզբից ի վեր մայրաքաղաքում հայտնաբերել են 750 934 ախտահարված, հայտնել են օպերատիվ շտաբում: Մեկ օր առաջ Մոսկվայում արձանագրվել է 7 797 հիվանդ: Նոր դեպքերի աճը, շտաբի տվյալներով՝ կազմել է 1 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: