Բաժիններ՝

Թրամփի կողմնակիցները նրա երկրորդ ժամկետի համար «երդմնակալություն» են պատրաստում

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները պլանավորում են նրա համար այլընտրանքային «առցանց երդմնակալություն» անցկացնել այն օրը, երբ երդում կտա երկրի նոյեմբերյան ընտրություններում հաղթանակ տարած Ջո Բայդենը:

Facebook-ի միջոցառման էջում նշվել է, որ այն կանցկացվի ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով հունվարի 20-ի կեսօրին (Երեւանի ժամանակով 21:00-ին): Նկարագրության մեջ ասվում է, որ այն կազմակերպելու են Թրամփի մի խումբ կողմնակիցներ՝ թվով 325 հազար մարդ, որոնք կապված չեն որեւիցե պաշտոնական կազմակերպության հետ:

Միջոցառմանը մասնակցելու ցանկություն է հայտնել 62 հազար մարդ: Facebook-ը էջ է նշել՝ հիշեցնելով, որ «ԱՄՆ-ի ընտրված 46-րդ նախագահը, նոյեմբերի 3-ին անցկացված ընտրությունների արդյունքներով, Ջո Բայդենն է»:

Բայդենի հաղթանակը հաստատել է քվեատուների քվեարկությունը, որով նա հավաքել է 306 ձայն (հաղթանակի համար անհրաժեշտ է 270-ը), պաշտոնապես հունվարի 6-ին այն պետք է հաստատի Կոնգրեսը: Թրամփն իր պարտությունը մինչեւ այժմ չի ընդունել եւ շարունակում է Բայդենի հաղթանակը վիճարկել դատարաններում: Ավելի վաղ նրա ներկայացուցիչները հայտարարել են, որ անցկացնելու են քվեատուների այլընտրանքային քվեարկություն, որի արդյունքները նույնպես կուղարկվեն Կոնգրես, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս