Կա՛մ կլինի հրաժարական, կա՛մ ամեն բան կպարալիզացվի. Արսեն Ջուլֆալակյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարց. երբ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդը՝ կաթողիկոսը (անձը կապ չունի, այլ ինստիտուտը), կոչով դիմում է կոնկրետ պաշտոնյայի՝ հրաժարականի հորդորով:
Երբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, քաղաքական 16 կուսակցություններ, Գիտությունների Ազգային Ակադեմիան, ԵՊՀ գիտ. խորհուրդը, տարբեր համայնքապետեր, ձեռնարկատերեր, մտավորականներ, հայտնի մարդիկ անում են նույն քայլը, տրամաբանական չէ՞, որ այդ ինստիտուտների/անձերի «ենթակայության» տակ գտնվող անձանց/հետևորդների ծանրակշիռ մեծամասնությունը բոյկոտելու է տվյալ պաշտոնյային։
Դա է պատճառը, որ մտահոգ մարդիկ ասում են, որ նման պայմաններում անհնար է պետության բնականոն գործունեությունը։ Կա՛մ կլինի հրաժարական, կա՛մ ամեն բան կպարալիզացվի»: