Մոտ ապագայում անհնար կդառնան թոշակների, նպաստների, աշխատավարձերի վճարումները․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է․

«Պատերազմի եւ դրա խայտառակ պարտության հետեւանքով աննախադեպ ավելացել են երկրի սոցիալական եւ առողջապահական ծախսերը։

Մոտ ապագայում արդեն անհնար կդառնան կենսաթոշակների, նպաստների, պետական աշխատավարձերի վճարումները։

Մինչ այդ`

պետական բյուջե եկամուտների կրճատումը շարունակվում է,

կայուն աճում է երկրի արտաքին եւ ներքին պարտքը,

կտրուկ նվազել է երկրի տնտեսական ակտիվությունը,

արձանագրվել է երկրից կապիտալի աննախադեպ արտահոսք

արժեզրկվում է մեր երկրի ազգային արժույթը,

առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճում են, իսկ մարդկանց եկամուտները՝ նվազում,

արդեն իսկ առաջնային են դարձել ժողովրդի գոյատեւման, պարենային անվտանգության խնդիրները,

առաջիկայում սպասվում է գազի, էլէկտրաէներգիայի եւ տրանսպորտի սակագների բարձրացում,

Համատարած ձախողումների այս տեմպերով մոտ ապագայում բնակչության կեսն աղքատ է դառնալու՝ արագ տեմպերով աճում են գործազրկությունը, ապագայի հանդեպ անորոշության զգացումը ու բացասական սպասումները:

Կործանարար այս ընթացքի կասեցումը, ծառացած խնդիրների հետեւողական լուծումները պահանջում են դրանց հիմնապատճառի եւ ձախողումների թիվ մեկ պատասխանատու Նիկոլ Փաշինյանի հեռացումը պաշտոնից:

Առանց Նիկոլի մենք ունենք փրկության հնարավորություն, Նիկոլի հետ մեր պետությունը դատապարտված է կործանման։ Առաջնորդվել պետք է բացառապես այս տրամաբանությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս