Փրկարար ծառայության աշխատակիցներին վաղը հրահանգել են քաղաքացիական հագուստով ներկայանալ աշխատանքի
168.am-ի տեղեկություններով` Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը իր աշխատակիցներին հրահանգել է վաղը` առավոտյան ժամը 10-ին, աշխատանքի ներկայանալ ոչ թե համազգեստով, ինչպես կարգն է, այլ քաղաքացիական հագուստով։
Աշխատակիցներին ասել են, որ մի 4 ժամ են պետք լինելու։
168.am-ին ահազանգած Փրկարար ծառայության աշխատակիցների խոսքով` իրենց վաղը քաղաքացիական հագուստով են կանչել աշխատանքի` Նիկոլ Փաշինյանի երթին մասնակցելու համար։