Բաժիններ՝

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Կապանի քաղաքապետի հետ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները Կապանում հանդիպել են քաղաքապետի հետ և տեղեկություններ ստացել Կապանի հատվածում սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները դեկտեմբերի 18-ին Սյունիքի մարզում պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքներ այցելության շրջանակներում եղել են Գորիսում։

Նշվում է, որ Գորիսի բնակիչները փակել էին Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, ինչի հետևանքով պատգամավորները ստիպված են եղել Կապան շարժվել այլընտրանքային ճանապարհով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս