Բաժիններ՝

Իլ-114-300 նոր տարածաշրջանային ինքնաթիռը կատարել է առաջին փորձնական թռիչքը

Իլ-114-300 նոր տարածաշրջանային մարդատար ինքնաթիռը դեկտեմբերի 16-ին կատարել է առաջին փորձնական թռիչքը: Այդ մասին, հաղորդել են «Ռոստեխ»-ի մամուլի ծառայությունում: Թռիչքը տեղի է ունեցել Ժուկովսկու օդանավակայանում:

Թռիչքի առաջադրանքը ներառել է ուժային կայանքի աշխատանքի ռեժիմների, ինքնաթիռի կայունության եւ կառավարելիության ստուգումը, նրա համակարգերի գործառումը: «Պլանավորվում է, որ 2022 թվականին կկատարվի Իլ-114-300-ի հավաստագրումը, իսկ 2023 թվականից կսկսվի դրա սերիական մատակարարումները»,-ասել է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, որի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը: ՌԴ արդյունաբերության եւ առետրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ Իլ-114-300-ի արտադրության ծրագիրը ենթադրում է մինչեւ 2030 թվականը թողարկել շուրջ 100 մեքենա: Դրանք պլանավորվում է մատակարարել «քաղաքացիական ավիացիային, պետական պատվիրատուներին եւ արտահանել», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս