ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ընտանեկան տոներին դիմակներ կրել COVID-19-ի տարածման պատճառով
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոն նախազգուշացնում է 2021 թվականի սկզբին կորոնավիրուսի տարածման սաստկացման վտագի մասին եւ տարածաշրջանի բնակիչներին խորհուրդ է տալիս դիմակներ կրել գալիք տոներին ընտանեկան հանդիպումների ժամանակ: Այդ մասին ասված է կազմակերպության՝ դեկտեմբերի 16-ին հրապարակված մամուլի տեղեկագրում:
«Չնայած որոշ թույլ առաջընթացին, Եվրոպայի տարածաշրջանում COVID-19-ով վարակումը մնում է լայնորեն տարածված եւ ինտենսիվ: 2021 թվականի առաջին շաբաթներին եւ ամիսներին գոյություն ունի (հիվանդության տարածման) հետագա վերականգնման մեծ ռիսկ, եւ մենք պետք է համագործակցնեք, որպեսզի կանխենք այն, նշված է հաղորդագրության մեջ:- Դիմակներ կրելը եւ ֆիզիկական հեռավորության պահպանումը բարեկամների եւ ընտանիքի միջավայրում կարող է անհարմար թվալ, բայց դա զգալի չափով նպաստում է յուրաքանչյուրի անվտանգության եւ առողջության ապահովմանը»:
ԱՀԿ-ն կոչ է անում, ըստ հնարավորության, միասին հավաքվելու բաց օդում: Եթե դա իրականանալի չէ, եւ մարդիկ գտնվում են շենքում, կարեւոր է սահմանափակել հյուրերի քանակը եւ լավ օդափոխել հարկաբաժինը: Նրանց համար, ովքեր պետք է ճանապարհորդեն, փորձագետները խորհուրդ են տալիս խուսափել ցանկացած փոխադրամիջոցից, որը կարող է լեփ-լեցուն լինել: Եվրոպական գոտու 53 երկրներում, ներառյալ Ռուսաստանում, համավարակի սկզբից ի վեր արձանագրվել են հիվանդության ավելի քան 22 միլիոն դեպք եւ գրեթե 500 հազար մահ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: