Սահակաշվիլիի կուսակցությունը հրաժարվեց Վրաստանի խորհրդարանի մանդատներից
«Ազգային միասնական շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները, կուսակցություն, որի հիմնադիրը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Մահակաշվիլին է, դեկտեմբերի 16-ին դիմում են ներկայացրել խորհրդրանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի անունով իրենց մանդատներց հրաժարվելու մասին, որոնք ստացել են խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Այդ մասին լրագրողներին հայտնել է կուսակցության անդամ Լեւան Բեժաշվիլին:
Մադատներից հրաժարվելու մասին խորհրդարան են դիմել նաեւ «Հանրապետական կուսակցության» ներկայացուցիչները, որոնք «Ազգային շարժման» հետ մեկտեղ ընտրություններին մասնակցել էին մեկ դաշինքի կազմում: Նաեւ դեկտեմբերի 16-ին պլանավորում է մանդատներից հրաժարվելու մասին դիմում ներկայացնել «Պետություն ժողովրդի համար» կուսակցությունը, որը նույնպես դաշինքի կազմ էր մտել: Ընդամենն ընտրությունների արդյունքներով դաշինքին բաժին է հասել 36 մանդատ:
Ավելի վաղ իր մանդատից հրաժարվել է «Վրաստանի լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին: Խորհրդարնը յոթ օր ունի մանդատներից հրաժարվելու դիմումների քննարկման համար:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են երկու փուլով՝ հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 21-ին:. Դեկտեմբերի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն կառավարող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթանակ է տարել՝ հավաքելով ընտրողների ձայների 48,22 տոկոսը եւ ստանալով150 մանդատներից 90-ը: Բացի «Վրացական երազանքից», նաեւ խորհրդարան է անցել «Միացյալ ընդդիմություն «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշիքը, որի մի մասն «Ազգային միասնական շարժում» կուսակցությունն է, որը հիմնել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Դաշինքը հավաքել է ձայների 27,18 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: