Գլխավոր դատախազը փորձում է կանխել դատախազների հրաժարականները
Այսօր առավոտյան լուրեր տարածվեցին, թե դատախազները, ստեղծված իրավիճակով պայմանավորված, լքում են համակարգը: Դատախազությունը, բնականաբար, շտապես հերքել լուրը, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ դատախազական համակարգում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն:
Օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմուներ են գրել Գլխավոր դատախազության`սեփականության դեմ ուղղված հանցագործույունների վարչության ավագ դատախազ Ռաֆայել Գևորգյանն ու Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, գնդապետ Ռաֆայել Խաչատրյանը:
Եվ ահա 168.am-ի տեղեկություններով`այս շարքի համալրումը կասեցնելու համար գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է հին ու բարի մեթոդին`որևէ եղանակով դատախազներին սիրաշահելուն: Նա պարգևավճարներ և պաշտոնեական առաջխաղացում է խոստանում պոտենցիալ հեռացողներին:
Թե որքան արդունավետ կլինի այս միջոցը դատախազներին համակարգում պահելու համար, ըստ երևույթին պարզ կլինի առաջիկա մի քանի օրերի ընթացքում: