Բաժիններ՝

Ալեքսիս Սանչեսը կարող է վարձավճարով տեղափոխվել Յուվենտուս

Օրերս տեղեկացրել էին, որ «Բարսելոնան» մտադիր չէ հարձակվող Ալեքսիս Սանչեսին վաճառել «Յուվենտուսին»։ Ուստի թուրինյան ակումբը դեմ չէ իր կազմն ուժեղացնել չիլիացի ֆուտբոլիստով՝ վարձակալելով նրան։ Հայտնում է Tuttomercato-ն։

Այս գործարքին կարող է նպաստել այն հանգամանքը, որ Սանչեսին ոչ մի կերպ չի հաջողվում ձեռք բերել իր լավագույն մարզավիճակը և խաղերի ժամանակ հիմնականում պահեստայինների նստարանին է լինում։

Նշենք, որ «Յուվենտուսը» այս հարցում ունի այլընտրանք. եթե Սանչեսը չտեղափոխվի Թուրին, ապա «Ծեր սենիորան» կփորձի ձեռք բերել «Ատլետիկի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս