Պեսկովը` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
Ռուսաստանը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Տեղեկատվությունն իսկապես քիչ է, մենք հետեւում ենք իրադարձություններին», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման մասին հաղորդագրությունները:
Նրա խոսքով ՝ տարածաշրջանում նման իրադարձությունները լրացուցիչ բեռ են խաղաղապահների համար: «Իսկապես տագնապալի իրավիճակ է տեղի ունեցել, բայց այն շատ օպերատիվ չեզոքացվել է», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը: