Ռազմիկ Դավոյանն առաջարկում է Փաշինյանին հեռացնել այնպես, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանին՝ մտնել ու ասել՝ պիտի գնաս

«Այն ժամանակ Վազգեն Սարգսյան կար, մտավ կաբինետ և ասաց՝ գնա, դու այստեղ էլ գործ չունես անելու»,- Վազգեն Մանուկյանի հետ մտավորականների հանդիպման ժամանակ ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, ապա դիմելով Կրթության և գիտության նախկին փոխնախարար Արա Ավետիսյանին՝ առաջարկեց նրան նույնը անել.

«Գնա, մտի ներս, ասա՝ դու այստեղ անելիք չունես, վեր կաց այստեղից գնա՛»:

Վազգեն Մանուկյանն էլ անդրադառնալով Դավոյանի այդ կոչին, հիշեցրեց, թե ովքեր էին Լևոն Տեր-Պետրոսյանին հրաժարական տալու առաջարկ արել.

«Վազգեն Սարգսյանն այդ ժամանակ ո՞վ էր, պաշտպանության նախարարն էր: Երբ որ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը Լևոնին ասացին՝ գնա, իրենք ի՞նչ էին՝ КГБ, МВД, բանակ, Արցախ: Այսինքն, եթե դու այդպիսի մարդ ունես բանակում, որն այդ ստատուսն ունի, այդ դեպքում պրոբլեմ չունես: Մենք թողնում ենք բոլորին, ով կարող է՝ թող գնա ականջը բռնի, այն կողմ գցի, մենք գնանք առաջ: Եթե մեկը կարող է տանել բժշկի մոտ, մյուսը կարող է  ականջից բռնի հանի, արեք, մեր գործը կհեշտանա»:

Տեսանյութեր

Լրահոս