Ռուս խաղաղապահները ընդհանուր առմամբ ԼՂ-ում վնասազերծել են 4811 պայթուցիկ առարկա
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները Ստեփանակերտի օդանավակայանում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Պայթյունավտանգ իրերի որոնումն իրականացվել է տնամերձ հողամասերում, ճանապարհահատվածներում և օդանավակայանի հարակից տարածքներում: Մեկ օրում մաքրվել է մոտ 8 հա տարածք, 7 կմ ճանապարհ, հետազոտվել է 50 շենք, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 51 պայթուցիկ նյութ: Ընդհանուր առմամբ, ինժեներական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է ավելի քան 155 հա տարածք, ավելի քան 38 կմ ճանապարհ, 375 շենք-շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 4811 պայթուցիկ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ: