Մոուրինյոյի Ռեալի համար Սյուտատ դե Վալենսիան այլևս «անիծված» չէ (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Լևանտեին», որի «Սյուտատ դե Վալենսիա» մարզադաշտը Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «արքայական» ակումբի համար ասես «անիծված» լիներ. պորտուգալացին այստեղ 2 հանդիպում է անցկացրել որոնցից մեկն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով, իսկ նախորդ տարի «Ռեալն» ընդհանրապես միավոր չվաստակեց այս մարզադաշտում:
Այսօր նույնպես «Լևանտեն» մոտ էր հերթական սենսացիային: Մինչև 84-րդ րոպեն հաշիվը հավասար էր: 21-րդ րոպեին Կրիշտիանո Ռոնալդուի խփած գոլին 62-րդ րոպեին պատասխանեց Անխել Ռոդրիգեսը: Եվ միայն 84-րդ րոպեին Ալվարո Մորատան խփեց «Ռեալի» հաղթական գոլը: «Լևանտե» – «Ռեալ»` 1:2, «Սյուտատ դե Վալենսիան» այլևս «անիծված» չէ Մոուրինյոյի համար:
Հիշեցնենք, որ հանդիպման 3-րդ րոպեին «արքայական» ակումբի առաջատար Կրիշտիանո Ռոնալդոն դեմքի վնասվածք էր ստացել և Մոուրինյոն ընդմիջումից հետո նրա փոխարեն խաղադաշտ մտցրեց Ռաուլ Ալբիոլին:
Ռոնալդուի վնասվածքը.
0:1 – Ռոնալդու
1:1 – Ռոդրիգես
1:2 – Մորատա
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը