«Հիմա էստեղ ով ում հետ ոնց կպայմանավորվի, մեր գործը չէ: Մենք այլևս գործոն էլ չենք: Չեն էլ հարցնելու»
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախը միայն նախերգանքն էր…
Երբ մի բան տապալում ես, դա սկսում է շղթայական ռեակցիա առաջացնել: Դանակավորներն էլ շատանում են՝ իրենց պատառը տանելու համար: Իսկ հիմա, էֆֆեկտիվ կառավարման, իշխանության տոտալ բացակայության արդյունքում ձևավորվել է նոր իրողություն:
Ադրբեջանը օգտվում է իրավիճակից, փորձելով մաքսիմումը տանել ոչ միայն Արցախից, այլև Հայաստանից: Դիցուկ՝ օկուպացնելով Հայաստանի 20 տոկոսը:
Էստեղ էական նշանակություն ունի Սյունիքը: Ես կասեմ կենսական: Բոլորի համար: Ինչու՞: Սյունիքը ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի արտաքին սահմանն է, իսկ Իրանի շուրջ ԱՄՆ-Իսրայել դաշինքի համար օղակը սեղմելու տեսանկյունից սա ռազմավարական սահման է:
Իրանի համար Սյունիքը կարևոր է քանի որ ցամաքային միակ սահմանն է Հայաստանի և Վրաստանի միջոցով՝ Ռուսաստան և Սև Ծով դուրս գալու համար, առանց Թուրքիային և թյուրքական պետություններին (որոնք հավաքվում են Թուրքիայի հովանու ներքո) «հարցնելու»:
Սյունիքի վրա թաթը դնելու առումով Թուրքիայի դերը տարածաշրջանում ավելի է հզորանում, քանի որ իրեն «դիմելու են» ԱՄՆ-Իսրայելական դաշինքն էլ, Իրանն էլ: Սրանից զատ, այլևս խնդիր չէ թյուրքական երկրների գազն ու նավթը Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով Եվրոպա հասցնելու հարցը, ինչը կշրջանցի Ռուսաստանը, էապես կթուլացնի Եվրոպայի էներգետիկ անկախությունը Մոսկվայից, դրանից բխող բոլոր հետևանքներով:
Հիմա էստեղ ով ում հետ ոնց կպայմանավորվի, մեր գործը չէ: Մենք այլևս գործոն էլ չենք: Չեն էլ հարցնելու»: