Ուղղակի գժվելու բան է. Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Բա գործադիր իշխանությունն այնքան կազմալուծված կլինի, որ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ժողովրդին համոզեն, որ բան չմնաց՝ Սևանի կեսը հանձնում են, Սյունիքը հանձնում են, ու ոչ մի պետական խողովակ այդ ահաբեկչական ստերի դեմն առնող քայլ չանի՞, չխոսի՞ իր ժողովրդի հետ, չիրազեկի՞ կատարվող իրադարձությունների մասին:
Մտածում եմ, թե ինչեր կարող էր հիմա անել իշխանությունը, որ ոչ մի կերպ չի անում ու չի անելու… Ուղղակի գժվելու բան է»։