Բաժիններ՝

Ինչ նպատակով է Երևանի կենտրոնով գիշերը ռազմական ուղղաթիռ տեղափոխվել

Երևանի կենտրոնով երեկ գիշեր ռազմական ուղղաթիռ է տեղափոխվել, այս մասին պարզ է դառնում Mediaport–ի տելեգրամյան ալիքի հրապարակած տեսանյութից։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, որ ուղղաթիռը տեղափոխվել է զինվորական շարժի շրջանակներում։

Վահագն Ալեքսանյանը նաև հերքել է մամուլում տարածված մի շարք տեղեկություններ։ Մասնավորապես, նա նշել է, որ ՔՊ վարչության անդամների կողմից հրաժարականի պահանջի մասին լուրերը սուտ են, վարչության նիստ երեկ չի եղել, խմբակցության նիստ չի եղել, Հանրայինի տեսախցիկ չի բերվել, Նիկոլ Փաշինյանի ուղերձ չի լինելու, ընդդիմության հետ հանդիպում չի եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս