«Ազգադավը իր միսիան անելու է և փախչի Հայաստանից․․․ Ուշքի եկե՛ք, քանի դեռ ուշ չէ»
Անդրանիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետության Գերագույն ազգադավ Նիկոլ Փաշինյան, հերիքա՛ մարդկանց մոլորության մեջ գցեք։ Պատմե՛ք գաղտնի պայմանագրի մասին, որ համաձայնացրել եք ադրբեջանցիների հետ։ Ո՞ր ռազմավարական դիրքերն եք պայմանավորվել հանձնել թշնամուն։
Ժողովուրդ, ազգադավը պատրաստվում է հանձնել թշնամուն ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ ռազմավարական դիրքեր։ Թե սա ապատեղեկատվություն է՝ գործ հարուցե՛ք սուտ տեղեկատվության համար։
Սիրելի հայրենակիցներ, ուշքի եկե՛ք։ Մի տարի է բարձրաձայնում էի Արցախի նկատմամբ առկա վտանգների մասին, բայց անլուրջ ընդունեցիք խոսքերս։ Երկրորդ անգամ չսխալվե՛ք։ Թույլ չտաք դավաճանական ծրագիրը իրականանա։ Ազգադավը իր միսիան անելու է և փախչի Հայաստանից։
Դավաճանական ռեժիմը մեր Հայրենիքը կանգնեցրել է լրջագույն վտանգի առջև։ Ուշքի եկե՛ք, քանի դեռ ուշ չէ»։