Բաժիններ՝

Apple-ը պատրաստում է իր առաջին բջջային մոդեմը

Այս մասին հայտնի է դարձել ընկերության կորպորատիվ հանդիպմանը, գրում է Bloomberg-ը: Որոշումը կանդրադառնա Apple-ի վաղեմի գործընկեր Qualcomm-ի հետ հարաբերությունների վրա:

«Այս տարի մենք սկսեցինք մշակել մեր առաջին բջջային մոդեմը, որը կապահովի ևս մեկ կարևոր ռազմավարական անցում»,- ասել է Ջոնի Սրուժին՝ Apple-ի ապարատային տեխնոլոգիայի ավագ փոխնախագահը: «Այս երկարաժամկետ ռազմավարական ներդրումները կարևոր նշանակություն ունեն մեր արտադրանքի շուկայավարման համար և ապահովում են վստահություն, որ մենք ունենք նորարարական տեխնոլոգիաների հարուստ պորտֆել մեր ապագայի համար»:

Բջջային մոդեմը սմարթֆոնի ամենակարևոր մասերից մեկն է: Այն թույլ է տալիս զանգեր կատարել և միանալ ինտերնետին՝ բջջային ցանցի միջոցով: Նախկինում Apple-ը ապավինում էր այլ ընկերությունների բաղադրիչներին: Օրինակ՝ 5G-ով նորագույն iPhone-ներն օգտագործում են Qualcomm մասեր: Apple-ը տարիներ շարունակ վարձել է ընկերության ինժեներների, որոնք կօգնեն կառուցել մոդեմը: Դրանից առաջ Apple-ը մի քանի տարի օգտագործում էր Intel-ի մասերը:

2019  թվականի գործարքն օգնեց Apple-ին որոշելու ստեղծել իր սեփական բաղադրիչները: Հետո հայտնի դարձավ, որ ընկերությունը գնում է Intel-ի բիզնեսի մեծ մասը սմարթֆոնների համար մոդեմների արտադրության ոլորտում: Գործարքի գնահատումը կազմել է 1 միլիարդ դոլար: Այնուամենայնիվ, ընկերությունը պետք է սպասի սեփական մոդեմներին անցնելուն. Qualcomm-ի հետ պայմանագիրը կտևի մոտ վեց տարի, ուստի Apple-ը դժվար թե տեղադրի իր զարգացումները նոր սմարթֆոններում մինչև այս ժամանակահատվածի ավարտը:

Ի դեպ, մոդեմը չի լինի միակ հեռահաղորդակցման բաղադրիչը, որն Apple-ն ինքն է ստեղծում: Ընկերությունն iPhone-ում մշակել է W-series չիպերը Apple Watch խելացի ժամացույցների և U1  չիպի համար. դա անհրաժեշտ է սարքի գտնվելու վայրի ճշգրիտ տեղեկությունները որոշելու համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս