Բաժիններ՝

Պոգբան մտադիր է վերադառնալ «Յուվենթուս»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է վերադառնալ Ա Սերիա, հաղորդում է The Times-ը:

Ըստ աղբյուրի, եթե ֆրանսիացուն հաջողվի համաձայնության գալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ամառային տրանսֆերային պատուհանի հեռանալու հարցում, ապա նա կընտրի «Յուվենթուսը»:

Ենթադրվում է, որ խաղացողը ցանկանում է հեռանալ իր ներկայիս ակումբից և համաձայն է իր գործակալ Մինո Ռայոլայի հետ, ով նախկինում հայտարարել էր, որ Պոգբայի և «Մանչեսթեր Յունայթեդի» մեջ ամեն ինչ ավարտված է:

Նշվում է, որ կիսապաշտպանի ձեռքբերմամբ հետաքրքրված են նաև «Ռեալն» ու ՊՍԺ-ն։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս