Անվճար դաջվածք և պիցցա բոլոր նրանց, ովքեր կստորագրեն «Բարսայի» նախագահի թեկնածուի համար
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժորդի Ֆարեն փորձում է համոզել «Բարսայի» անդամներին աջակցել իրեն ընտրություններում:
Ֆարեն բոլոր նրանց, ովքեր ստորագրել են իր թեկնածությունը, խոստացել է անվանի խոհարար Ֆաբիան Մարտինի կողմից անվճար ակումբի լոգոտիպի դաջվածք և պիցցա:
«Յուրաքանչյուր ոք, ով թողնում է իր ստորագրությունը, կարող է դաջվածք անել: Յուրաքանչյուր բաժանորդին մենք նաև անվճար պիցցա կտանք»,- հայտարարել է Ֆարեն:
Ֆարեին անհրաժեշտ է 2257 ստորագրություն հավաքել sosos-ից (ակումբի անդամներ) ընտրություններին մասնակցելու համար:
Խոհարար Ֆաբիան Մարտինը հայտնի է Մեսսի կոչվող պիցցայի ստեղծմամբ, իսկ նրա ռեստորանում հաճախում են «Բարսելոնայի» ներկայիս և նախկին խաղացողները:
Սիրարփի Աղաբաբյան