Սոթքի հանքի հետ կապված ճշգրտումների ընթացքը մեր օգտին չէ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սոթքի հանքի հետ կապված ճշգրտումները դեռ չեն ավարտվել, սակայն ընթացքը մեր օգտին չէ։ Հանքի աշխատակիցն ասաց, որ ռուսական կողմին չի հաջողվում ադրբեջանցիներին համոզել, որ հանքավայրը հայկական տարածքում է գտնվում, եւ դրա 70 տոկոսը նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով չի կարող անցնել թշնամուն։

Թեեւ հանքի վարչական շենքը  հայկական տարածքում է, սակայն ոսկու պաշարներն ադրբեջանական վերահսկողության ներքո են։ Հանքը մի քանի շաբաթ է՝ պարապուրդի է մատնված․  950 աշխատողից 100-ն է մնալու, այն էլ՝ մի 2 տարի, որից հետո հայկական կողմի պաշարը լրիվ կսպառվի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031