Հայաստանի առաջնություն. Իմպուլսը հաղթում է ետնապահին
Հայաստանի առաջնության 29-րդ տուրում Դիլիջանի «Իմպուլսը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ և վաստակած 44 միավորով ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: «Բանանցը» 19 միավորով վերջին տեղում է:
«Իմպուլսի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Դիեգո Կաստրոն (34′), Նորայր Գյոզալյանն (56′,11մ.) ու Եղիշե Վարդանյանը (70′): Տանտերերի կազմում աչքի ընկան Կարեն Հարությունյանը (43′) և Արտակ Դաշյանը (45′):
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը