Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը չի կայանա
Գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը չի կայանա: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը պետք է կայանար Զագրեբում հունվարի 25-31-ը, սակայն այն հետաձգվել է: Չի կայանա նաև Պեկինի Մեծ մրցաշարը:
Սակայն դեռևս հայտնի չէ կհետաձգվի աշխարհի առաջնությունը թե ոչ: Այն նախատեսված է մարտին Շվեդիայում:
Մինչ այս հայտնի էր դարձել, որ Թինա Կարապետյան / Սիմոն Պրոուքս Սենեկալ պարային զույգն այժմ մարզվում է կանադական Մոնրեալում։ Կանանց մենասահքում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը մարզումներն անցկացնում է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկավոյւմ, որտեղ և նա ապրում է: Իսկ Սլավիկ Հայրապետյանը նախապատրաստական շրջանն անցկացնում է Երևանում: