Բաժիններ՝

ՄԱԿ-ում հայտնել են, որ աշխարհում հարկադիր վերաբնակների թիվը գերազանցել է 80 միլիոնը

Այն մարդկանց թիվն, ովքեր հարկադրված լքել են իրենց տներն, այդ թվում զինված հակամարտությունների եւ հետապնդումների հետեւանքով, աշխարհում գերազանցել է 80 միլիոնը: Այս տվյալները բերված են ՄԱԿ-ի՝ Փախստականների գործերով Գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԿՎ) զեկույցում, որը դեկտեմբերի 9-ին հրապարակվել է Ժնեւում: «ՓԳԿՎ-ի գնահատումներով՝ հարկադրված տեղահանվածների թիվն աշխարհում ընթացիկ տարվա կեսերին գերազանցել է 80 միլիոնը»,- նշում են գերատեսչությունում:

«Այս տարվա սկզբին աշխարհում կար շուրջ 79,5 միլիոն մարդ, որոնք հարկադրված լքել են իրենց տները հետապնդումների, հակամարտությունների եւ մարդու իրավունքների խախտումների հետեւանքով»,- ասված է զեկույցում: Այդ թիվը ներառում է 45,7 միլիոն ներքին տեղահանված անձանց. 29,6 միլիոն փախստականների եւ 4,2 միլիոն ապաստան խնդրողների: Բռնությունը մի շարք երկրներում եւ տարածաշրջաններում, ներառյալ Սիրիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Սոմալին եւ Եմենը, հանգեցրել է բնակչության նոր տեղահանումների, նշում են փորձագետները: Կորոնավիրուսը լրացուցիչ դժվարություններ է ստեղծել հայրենի վայրերը հարկադիր լքած մարդկանց համար, նշում է ՓԳԿՎ-ն: Ապրիլին համավարակի թեժ պահին 168 երկրներ լիովին կամ մասնակիորեն փակել էին իրենց սահմանները:

Ըստ որում 90 պետություններ ոչ մի կարգի բացառություններ չէին արել նրանց համար, ովքեր ապաստան են փնտրում: 2020 թվականի առաջին վեց ամսում հայրենիք է վերադարձել 22 տոկսով ավելի պակաս փախստական, քան անցյալ տարվա նույն ժամանակամիջոցում, իսկ ապաստանի տրամադրման հայտերը կրճատվել են մեկ երրորդով: 79 երկրներից ՓԳԿՎ-ում առկա տվյալների համաձայն՝ 2020 թվականի կեսերի դրությամբ աշխարհում կար 4,2 միլիոն քաղաքացիություն չունեցող անձ:

ՓԳԿՎ-ի տվյաները վկայում են «քաղաքացիություն չունեցող անձանց թվի էական կրճատման մասին» Ռուսաստանում, Տաջիկստանում եւ Ուզբեկստանում «քաղաքացիության ձեռքբերման կամ վավերացման արդյունքում», արձանագրում են փորձագետները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս