Բաժիններ՝

Թրամփը զանգահարել է Փենսիլվանիայի նահանգ՝ խնդրելով փոխել ընտրությունների արդյունքները. Washington Post

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ երկու անգամ զանգահարել է Փենսիլվանիայի նահանգի ներկայացուցիչների պալատի խոսնակ Բրայան Քաթլերին՝ խնդրելով օգնել՝ փոխելու այս նահանգում նախագահական ընտրությունների արդյունքները: Այդ մասին  հաղորդել է Washington Post թերթը:

Ըստ հրատարակության տվյալների, այդ զանգերի մասին տեղեկությունը հաստատել է Քաթլերի գրասենյակը: Սա արդեն երրորդ նահանգն է, որտեղ Թրամփը փորձել է «ետ շրջել» քվեարկությունների ելքը. ավելի վաղ Թրամփը նույնպիսի խնդրանքով դիմել է Միչիգանի նահանգի հանրապետականներին եւ Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփին:

«Ես բոլոր այդ խնդիրների մասին լսում եմ Ֆիլադելֆիայում եւ այդ խնդիրների մասին՝ ձեր օրենսդրության հետ կապված»,-ասել է Թրամփը խոսակցության ընթացքում, որի խոսքը հրատարակությանը մեջբերել է Քաթլերի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Սթրաուբը:

«Մենք ի՞նչ կարող ենք անել դա ուղղելու համար»,-ինչպես թերթին հայտարարել է Սթրաուբը, հարցրել է ԱՄՆ-ի ղեկավարը:

Հրատարակության համաձայն, Քաթլերը Թրամփին հայտարարել է, որ նահանգի լեգիսլատուրան (իրավադատություն) լիազորություններ չունի այն բանի համար, որպեսզի փոխի քվեարկության ուղիով ընտրված քվեատուների ցուցակը:

Պետության ղեկավարի ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները հաղթող են հայտարարել Բայդենին: Աշխարհի բազմաթիվ ղեկավարներ արդեն շնորհավորել են նրան: Թրամփը չի ճանաչում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը, որը ցույց են տալիս նախնական տվյալները: Դրա հետ մեկտեղ Թրամփը հայտարարել է, որ ընտրությունները դեռ հեռու են ավարտվելուց, նա արդյունքները վիճարկում է մի շարք նահանգների դատարաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս