Բաժիններ՝

Չինաստանում ավելի քան 100 հավելված են հեռացրել Համացանցը «մաքրելու» շրջանակներում

Չինաստանը 105 հավելված է հեռացրել, ներառյալ TripAdvisor Inc ամերիկյան տուրիստական ֆիրմայի ծրագիրը, երկրի հավելվածների մարկետներից՝ Համացանցը այն կոնտենտից մաքրելու նոր արշավի շրջանակներում, որը կապված է պոռնոգրաֆիայի, մարմնավաճառության, ազարտային խաղերի եւ բռնության հետ:

Չինաստանի կիբեռտարածության վարչակազմը դեկտեմբերի 8-ին իր կայքում հաղորդել է, որ հավելվածները խախտել են երեք օրենքներից մեկը կամ մի քանիսը, չներկայացնելով մանրամասներ, թե ինչին են վերաբերել այդ խախտումները:

Իշխանությունները հայտարարել են, որ արշավն սկսել են նոյեմբերի 5-ին՝ ի պատասխան վիրավորական համարվող կոնտենտին հասարակայնության բացասական արձագանքին: Նրանք հայտարարել են, որ կշարունակեն կարգի բերել հավելվածները եւ ժամանակին հեռացնել նրանք, որոնք խախտում են օրենքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս