Բաժիններ՝

Բայրամյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Բայրամյանը լավագույնն է հռչակվել փորձագետների և երկրպագուների քվեարկության արդյունքում:

Հայ կիսապաշտպանը «Ռոստովի» կազմում նոյեմբեր ամսվա ընթացքում 2 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: Բայրամյանը ակումբի կազմում մասնակցել է 13 խաղի: Այժմ «Ռոստով»-ը մրցաշարային աղյուսակում 16-րդն է և ունի 29 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս