«Մենք ապրելու ենք ու դժգոհենք այնպես, ինչպես միշտ, որովհետև «ազգ-բանակ»-ը դարձրիք բացառապես PR լոզունգ». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2018-ի մինչևների ու հետոների արանքում ընկած բազմաթիվ հարցեր մինչև օրս էլ մնացել են անպատասխան։ Հարցեր, որոնց թվում ամենակարևորն այն հարցն է, թե ինչու ամբոխների կողմից մերժվեց ղարաբաղյան շարժման վերջին ինստիտուցիոնալ մարմնավորումը՝ կռված ու չզիջող, բանակի բարեփոխմանն ու հզորացմանը կանաչ լույս վառած ու զարգացնող ղեկավարը։

Սերժը․

Ում ամբողջ քաղաքական անցյալը դառնում էր Ադրբեջանից հայկական տարածքների ազատագրման և դրանց պահպանման շուրջ և ով ապրում ու ղեկավարում էր ՀՀ սուվերենությունն ու Արցախի ամբողջականությունը Ադրբեջանից հավասարապես պաշտպանելու անհրաժեշտության սկզբունքով։

2018-ի ապրիլին այդպես էլ չհնչած «Իսկ հետո՞»-ն միակ հարցն է(ր), որի պատասխանն արդեն ունի մեզնից յուրաքանչյուրը, այլ հարց է, թե ինչքան ջանք ենք գործադրում դրան չհավատալու համար։

Դժվար է հստակ գնահատել ամբոխը էքսպրեսիվ էր թե ագրեսիվ, բայց այդ երկու հանրույթն էլ մի ընդհանրություն ունի․ մեծամասնությունում դրանք կազմած մարդիկ իրենց գործողությունների հիմքում չունեն ռացիոնալության տարրը, նրանք գտնվում են ֆրուստրացված վիճակում և կույր գործողություններն ուղղում ատելության բացարձակ պատահական, իրադրության և իրենց հետ անձամբ կապ չունեցող օբյեկտների վրա։ Ու մի հարց էլ, որի պատասխանը նույնպես այդպես էլ չասվեց՝ ամբոխները սովորաբար ինքն իրեն չի առաջանում։ Այո, հեշտ է մշտապես ընտրակեղծարարությունից բողոքող ամբոխին ևս մեկ անգամ ցույց տալ, որ նաև «պայքարի» ամբողջ ընթացքում է զրկված լինելու դրանից։

«Մերժի՛ր Սերժին»․

Սա էր ձեր միակ ընտրությունը, որը կատարեցիք և այդպես էլ ունակ չեղաք հարց ձևակերպելու՝ «Իսկ հետո՞ն»։

Արժեքային չէր այդ հետոն, անգամ եթե պիտի դառնար ու դարձավ «Արցախը Հայաստան է ԵՎ ՎԵՐՋ», «Պարգևավճար չԿԱ», «Շուրջ 5000 զոհ», «Ժողովուրդն է ՈՐՈՇՈՒՄ»․․․

Մենք ապրելու ենք ու դժգոհենք այնպես, ինչպես միշտ, որովհետև «ազգ-բանակ»-ը դարձրիք բացառապես PR լոզունգ, չգիտակցեցիք, բայց հրապարակում ծափահարեցիք նաև «Մերժի՛ր ազգ-բանակին»-ին՝ չհիմնավորելով նաև վերջինիս հանդեպ անբացատրելի ջղաձգումները։

Ցավոք՝ խաղաղությունը, ներդաշնակությունն ու տրամաբանությունն ուշացան․․․»:

Տեսանյութեր

Լրահոս