ՌԴ-ի 24 տարածաշրջաններում շարունակվել է COVID-19-ով հիվանդացության աճը
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության աճի տեմպերը կայունանում են, սակայն տարածաշրջաններում իրադրությունը տարբեր է: Այդ մասին հաղորդել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:
COVID-19-ով հիվանդացության աճը շարունակվում է ՌԴ-ի 24 սուբյեկտներում, ասել է նա՝ ելույթ ունենալով Կորոնավիրուսի դեմ պայքարի կոորդինացիոն խորհրդի նախագահությունում:
«Ընթանում է աճի տեմպերի դանդաղում, սակայն հիվանդացության օրական միջին ցուցանիշը շատ տարբեր է Ռուսաստանի Դաշնության տարբեր սուբյեկտներում… Այսօրվա դրությամբ կայունացման փուլում գտնվում է 58 սուբյեկտ, դանդաղման աճի փուլում՝ երեք, շարունակվող աճի փուլում՝ 24 սուբյեկտ»,-ճշտել է Պոպովան:
Նա նշել է, որ ՌԴ-ի բնակչության տարիքային կառուցվածքի մեջ, որտեղ արտահայտված է հիվանդացածների աճի առավել մեծ տեմպը, մտնում են 30-ից մինչեւ 49 եւ 50-ից մինչեւ 64 տարեկանները:
Պոպովան ճշտել է, որ հիմնականում դա աշխատող բնակչությունն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: