«Ես ուզում եմ, որ Մեսսին դառնա ակումբի պատվավոր նախագահ»․ Ֆարե
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժորդի Ֆարեն խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի մասին կատալոնական ակումբում:
«Մենք արդեն զրուցել ենք նրա ընտանիքի հետ և նրանց ենք ներկայացրել մեր նախագիծը: Լեոն կմնա, մենք դրանում միանգամայն համոզված ենք, քանի որ նա ցանկանում է մնալ: Մենք պետք է նրան կյանքի նախագիծ տանք: Այն ուժի մեջ կլինի երկար տարիներ այն բանից հետո, երբ Մեսսին կդադարի խաղալ «Բարսայում»:
Ես ուզում եմ, որ Մեսսին դառնա «Բարսայի» պատվավոր նախագահ:
Ես ուզում եմ, որ Մեսսին լինի այնպիսին, ինչպիսին Մայքլ Ջորդանն է: Ես ուզում եմ օգնել նրան ստեղծել Messi ապրանքանիշը, ինչպես Ջորդանն արեց»,- ասել է Ֆարեն:
Հիշեցնենք, որ «Բարսայի» նախագահի մեկ այլ թեկնածու՝ Էմիլի Ռուսոն, առաջարկել էր կատալոնական ակումբի մարզադաշտը վերանվանել «Կամպ Նոու Լեո Մեսսի»:
Սիրարփի Աղաբաբյան