Բաժիններ՝

Զիդանն իմ կուռքն է. Խեդիրա

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան խոստովանել է, որ միշտ ցանկացել է նմանվել Զինեդին Զիդանին: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը լավ է հիշում է 2002 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի ժամանակ Զիդանն «արքայական» ակումբի կազմում ֆանտաստիկ գոլ խփեց «Բայերին»:

«Իհարկե, ես երկրպագում էի գերմանական ակումբին՝ «Բայերին», թեև մյուս տեսանկյունից սիրտս ցավում էր «Ռեալի» համար, չէ որ այնտեղ էր խաղում իմ կուռքը՝ Զիդանը: Ես պաշտել եմ այդ ֆուտբոլիստին:

Լավ եմ հիշում այդ հանդիպումը և Զիդանի խելահեղ գոլը: Չգիտեմ՝ կկարողանա արդյոք որևէ մեկը երբևէ նման գոլի հեղինակ դառնալ: Նման խաղի ելքը նման հարվածով վճռելը բարձրագույն կարգի դրսևորում է: Հեռուստացույցի առջև նստած պարզապես վայելում էի այդ խաղը»,- Խեդիրայի խոսքերն է մեջբերում AS-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս