Բաժիններ՝

ՀՀ պաշտպանության նախարարության թիմը նվաճեց Վարչապետի գավաթը

«ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի հաղթողը ՀՀ պաշտպանության նախարարության թիմն է: Մրցաշարի եզրափակիչ խաղը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին,  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Եզրափակչում իրար հետ մրցել են ՀՀ պաշտպանության ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունների թիմերը: Համոզիչ հաղթանակ են տարել են Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին՝ պետական կառավարման 14 գերատեսչությունների ֆուտբոլային թիմերի մասնակցությամբ և իրականացվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ:

«ՀՀ վարչապետի գավաթ-2012» մրցաշարի 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված թիմերը պարգևատրվել են համապատասխանաբար՝ 600.000, 400.000 և 200.000 դրամ պարգևավճարներով, գավաթներով և մարզահագուստներով:

Այս մասին հաղորդում է Սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս