Բաժիններ՝

NBA. Մայամին և Բոսթոնը դժվարին հաղթանակներ են տանում (տեսանյութ)

NBA-ի ընթացիկ առաջնությունն առայժմ ուրախացնում է երկրպագուներին իր անկանխատեսելիությամբ: Գրեթե բոլոր հանդիպումներն անցում են անզիջում պայքարում, անգամ ամենաթույլ թիմը՝ «Շարլոթը», հասցրել անակնկալ մատուցել: Ինչ վերաբերում է հերթական օրվա հանդիպումներին, ապա պետք է առանձնացնել Արևելյան Կոնֆերենցիայի երկու ֆավորիտների՝ «Մայամիի» և «Բոսթոնի» մասնակցությամբ խաղերը:

NBA-ի չեմպիոն «Մայամին» Նյու-Յորքում կրած ջախջախիչ պարտությունից հետո մտադրվել էր անպայման հաղթել «Դենվերին» սեփական երկրպագուների աչքի առաջ: Սակայն հյուրերն ամենևին էլ չէին պատրաստվում հեշտությամբ զիջել, դեռ ավելին՝ վերջին քառորդից առաջ անգամ հաշվի մեջ առջևում էին: Սակայն խաղավարտին մոտ զգացվեց «Մայամիի» բասկետբոլիստների ավելի բարձր կարգը: Բոշը, Ալենը և Ջեյմսը վճռական պահերին ավելի սառնասիրտ էին գործում և կարողացան հաղթանակ պարգևել «Մայամիին»: Ջեյմսին միայն մեկ անդրադարձ չբավականացրեց տրիպլ-դաբլի հեղինակ դառնալու համար: Ամեն դեպքում, պետք է նշել, որ ֆլորիդացիներն առայժմ չեն ցուցադրում այն գերարագ բասկետբոլը, որի շնորհիվ անցած տարի դարձան չեմպիոն: Ինչ վերաբերում է «Բոսթոնին», ապա NBA-ի ամենատիտղոսակիր ակումբն առաջին հաղթանակը տոնեց ընթացիկ մրցաշրջանում: Բոսթոնցիները հյուրընկալվել էին առանց առաջատարների հանդես եկող «Վաշինգտոնին» և արդեն առաջին քառորդից հետո պարզ էր հանդիպման ելքը: «Բոսթոնն» այսօր այն թիմը չէ, որը կարող է կորցնել 14 միավորի առավելությունը: Չնայած մայրաքաղաքային ակումբի գործադրած ջանքերին, հյուրերը հանգիստ հաղթանակ տարան: Իսկ հաշվի մեջ ընդամենը 3 միավորի տարբերությունը կապված է այն հանգամանքի հետ, որ Դոկ Ռիվերսը խաղալու բավականին մեծ հնարավորություն ընձեռեց պահեստայիններին:

«Մայամի» – «Դենվեր»՝ 119:116 (35:34, 29:32, 23:25, 32:25)
«Մայամի»՝ Բոշ (40+7 անդրադարձ), Ալեն (23), Ջեյմս (20+11 փոխանցում +9 անդրադարձ), Ուեյդ (14)
«Դենվեր»՝ Իգուոդալա (22), Ֆարիդ (22+12 անդրադարձ), Միլեր (17), Մակգի (16+9 անդրադարձ), Լոուսոն (14), Գալինարի (13)

«Վաշինգտոն» – «Բոսթոն»՝ 86:89 (12:26, 30:23, 25:22, 19:18)
«Վաշինգտոն»՝ Քրոուֆորդ (21), Սերաֆին (19+7 անդրադարձ), Բուկեր (11+10 անդրադարձ), Պարգո (9)
«Բոսթոն»՝ Փիրս (27+7 անդրադարձ), Գարնետ (15+7 անդրադարձ), Ռոնդո (12+12 փոխանցում), Գրին (11)

«Ինդիանա» – «Սակրամենտո»՝ 106:98 2ОТ (18:24, 38:18, 18:24, 17:25, 5:5, 10:2)
«Ինդիանա»՝ Ուեսթ (18+18 անդրադարձ), Հիլ (18+8 անդրադարձ), Գրին (17), Ջորջ (16+17 անդրադարձ), Հիբբերթ (12+10 անդրադարձ)
«Սակրամենտո»՝ Տորնտոն (26), Կազինս (21+13 անդրադարձ), Էվանս (14+9 անդրադարձ), Բրուքս (11)

«Բրուքլին» – «Տորոնտո»՝ 107:100 (27:35, 33:17, 24:26, 23:22)
«Բրուքլին»՝ Լոպես (27), Ուիլյամս (19+9 փոխանցում), Ուոթսոն (15), Ջոնսոն (14), Ուոլես (10+6 անդրադարձ)
«Տորոնտո»՝ Լոուրի (28+8 փոխանցում +8 անդրադարձ), Դերոզան (25), Բարնյանի (13), Ջոնսոն (11)

«Չիկագո» – «Նյու-Օռլեան»՝ 82:89 (18:21, 26:25, 16:20, 22:23)
«Չիկագո»՝ Դենգ (19+8 անդրադարձ), Ռոբինսոն (15), Բելինելի (13), Գիբսոն (12), Նոա (11+11 անդրադարձ)
«Նյու-Օռլեան»՝ Վասկես (18+6 փոխանցում), Լոպես (16+7 անդրադարձ), Սմիթ (16), Անդերսոն (12+13 անդրադարձ)

«Հյուսթոն» – «Պորտլենդ»՝ 85:95 ОТ (19:17, 26:20, 18:27, 18:17, 4:14)
«Հյուսթոն»՝ Հարդեն (24), Լին (13+7 փոխանցում), Մորիս (13), Պատերսոն (12), Պարսոնս (9+12 անդրադարձ)
«Պորտլենդ»՝ Օլդրիջ (27+11 անդրադարձ), Լիլարդ (20+9 փոխանցում), Բատյում (17+9 անդրադարձ), Մեթյուզ (16), Հիքսոն (9+12 անդրադարձ)

«Միլուոկի» – «Քլիվլենդ»՝ 105:102 (23:27, 32:22, 21:30, 29:23)
«Միլուոկի»՝ Դանլիվի (29+12 անդրադարձ), Էլիս (23), Սանդերս (17), Ջենինգս (13+13 փոխանցում), Ուդրիխ (11)
«Քլիվլենդ»՝ Իրվինգ (27+7 փոխանցում), Վարեժաո (20+17 անդրադարձ), Ջի (18), Ուեյթերս (13)< Թոմփսոն (9)

«Սան-Անտոնիո» – «Յուտա»՝ 110:100 (28:17, 34:27, 17:35, 31:21)
«Սան-Անտոնիո»՝ Պարկեր (24+10 փոխանցում), Գրին (21), Դանքան (19+11 անդրադարձ), Լեոնարդ (13), Նիլ (11)
«Յուտա»՝ Ուիլյամս (29+9 փոխանցում), Միլսեփ (17+10 անդրադարձ), Ջեֆերսոն (16+8 անդրադարձ), Հեյվորդ (15)

«Դալլաս» – «Շարլոթ»՝ 126:99 (31:19, 30:34, 36:28, 29:18)
«Դալլաս»՝ Մայո (30), Կոլիսոն (18+10 փոխանցում), Քարտեր (18), Կաման (16), Ռայթ (10), Քրաուդեր (10)
«Շարլոթ»՝ Սեշնս (22), Մալենս (16+10 անդրադարձ), Հեյվուդ (14+11 անդրադարձ), Քիդ-Գիլկրիստ (13), Ուոքեր (10)

«Կլիպերս» – «Գոլդեն Ստեյթ»՝ 110:114 (24:33, 29:24, 26:28, 31:29)
«Կլիպերս»՝ Փոլ (27+10 փոխանցում), Քրոուֆորդ (27), Բաթլեր (20)< Գրիֆին (19+11 անդրադարձ)
«Գոլդեն Ստեյթ»՝ Քարրի (23), Լենդրի (23+10 անդրադարձ), Թոմփսոն (17+8 անդրադարձ), Ջեք (16+7 փոխանցում)

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս