Բաժիններ՝

Ջոկովիչը, Մարեյը, Բերդիխը և Ցոնգան միևնույն խմբում են. ATP Ամփոփիչ մրցաշար

Լոնդոնում կայացել է ATP Ամփոփիչ մրցաշարի վիճակահանությունը: Մրցաշարը տեղի կունենա նոյեմբերի 5-11-ը: 8 թենիսիստներ բաժանվել են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբի 4 թենիսիստները 1-ական հանդիպում կանցկացնեն միմյանց դեմ, որից հետո առաջին 2 տեղերը գրավողները դուրս կգան կիսաեզրափակիչ: Այս մասին հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Այսպիսով, ATP Ամփոփիչ մրցաշարի խմբերն ունեն հետևյալ տեսքը.

A խումբ.

Նովակ Ջոկովիչ (Սերբիա)

Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա)

Թոմաշ Բերդիխ (Չեխիա)

Ժո-Վիլֆրեդ Ցոնգա (Ֆրանսիա)

B խումբ.

Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)

Դավիդ Ֆերրեր (Իսպանիա)

Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա)

Յանկո Տիպսարևիչ (Սերբիա)

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս