Բաժիններ՝

Սեսկ Ֆաբրեգասը Չավի Էրնանդեսի կրկնօրինակը չէ, բայց նոր Չավի չի լինի. Ֆաբրեգաս

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» 25-ամյա կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ով վերջապես գտել է իր խաղը կատալոնական ակումբում, հարցազրույց է տվել  El Periódico de Catalunya թերթին:

«Բազմաթիվ լրագրողների և մեր երկրպագուների մոտ հարց է առաջանում՝ ո՞վ կփոխարինի Չավիին, երբ նա ավարտի կարիերան, չէ որ Չավին արդեն 33 տարեկան է: Ոչ ոք, իհարկե, չի շտապեցնում մեր փոխավագին, սակայն այդ պահն ի վերջո գալու է: Կարծում եմ՝ Չավիի տեղը զբաղեցնելու լավագույն թեկնածուն ես եմ, քանի որ ես էլ, նրա նման, կարիերաս սկսել եմ հենց այդ դիրքում և գիտեմ՝ ինչպես վարել խաղը: Սեսկ Ֆաբրեգասը Չավի Էրնանդեսի կրկնօրինակը չէ, բայց նոր Չավի չի լինի:

Այժմ հաճախ եմ ստիպված լինում խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում՝ թե՛ հավաքականում, թե՛ ակումբում: Անկեղծ լինեմ՝ մարզիչների նման որոշումը փոքր-ինչ անսպասելի է ինձ համար, բայց նրանք ինչ-որ բան տեսնում են դրանում: Ինձ համար 9 համարի դիրքում խաղալը նոր փորձ է և ֆուտբոլային ունակություններս ընդլայնելու հնարավորություն»,- ասել է Ֆաբրեգասը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս