Շուշիում սպանել են Նշան Մունչյանի եղբորը
![](https://168.am/wp-content/uploads/2020/11/6dd0bacf287394a8815163a6051b2f03.jpg)
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նշան Մունչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրեր առաջ Շուշիում՝ իր իսկ տանը, ադրբեջանցիների կողմից սպանվել է իմ մեծ եղբայրը՝ Աշոտ Առաքելի Մունչյանը, ծնված 1951թ.: Երեկ տեղի ունեցավ նրա հուղարկավորությունը Եռաբլուրում: Ես և իմ ընտանիքը սգում ենք իմ եղբոր և Արցախում զոհված բոլոր նահատակների հիշատակը»: