Բաժիններ՝

Վիրավոր զինվորների համար դոնորական արյուն է անհրաժեշտ. Արյունաբանական կենտրոն

Վիրավոր զինվորների համար դոնորական արյուն է անհրաժեշտ: Այս մասին տեղեկացնում է Արյունաբանական կենտրոնը:

«Հանուն հայրենիքի իր կյանքը վտանգած զինվորը չի կարող սպասել ստեղծված իրավիճակի կայունացմանը. Ձեր արյունն անհրաժեշտ է հենց հիմա… Արյան անշահախնդիր նվիրատվությունն ամենաչնչին, բայց եւ ամենակարեւոր քայլն է, որ յուրաքանչյուրս կարող ենք անել մեր զինվորների սխրանքի դիմաց: Ցանկացած առողջ մարդ, ով համապատասխանում է սահմանված նորմերին, որոնք ներկայացված են մեր կայքում, կարող է նպաստել վիրավոր զինվորների ապաքինմանը:

Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 13:00: Հեռ. 010-28-38-23 Խնդրում ենք մոտենալ անձնագրով: Չկա աշխարհում որևէ դեղամիջոց, որը կարող է փոխարինել արյանը. Ձեր արյունը կյանքեր է փրկում…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս